10 10 2018

ՀՀ-ն 55-րդը՝ ամենահզոր տանկային ուժերով երկրների թվում

ՀՀ-ն 55-րդը՝ ամենահզոր տանկային ուժերով երկրների թվում

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։ Ցանկում ներառված 100 երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 34-րդ, Հայաստանը՝ 55-րդ, Վրաստանը՝ 57-րդ, Իրանը՝ 15-րդ հորիզոնականները, գրում է Ermenihaber.am-ը։

Իսկ լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել հետևյալ պետությունները՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Հյուսիսային Կորեա, Եգիպտոս, Սիրիա, Հնդկաստան, Իսրայել, Հարավային Կորեա, Թուրքիա։

Ցանկի վերջին հորիզոնականները զբաղեցրել են Մավրիտանիան, Հունգարիան, Մակեդոնիան։

Ավելի վաղ «Global Firepower»-ի կողմից ռազմաօդային ուժերի հզորության վերաբերյալ կազմված աղյուսակում Թուրքիան զբաղեցրել էր 10-րդ, Ադրբեջանը՝ 62-րդ, Հայաստանը՝ 85-րդ, Վրաստանը՝ 88-րդ հորիզոնականները։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ