10 10 2018

Ծեծկռտուք Գլենդեյլում՝ հայ և այլազգի աշակերտների միջև

Ծեծկռտուք Գլենդեյլում՝ հայ և այլազգի աշակերտների միջև

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ավագ դպրոցներից մեկի տարածքում հայ և այլազգի աշակերտների մասնակցությամբ դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով բազմաթիվ աշակերտնե դպրոցից հեռացվել են, հայտնում է բրիտանական Daily Mail-ը։

Ինչպես հաղորդվում է, ծեծկռտուքը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Գլենդեյլի Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցում հայազգի և դպրոցի ֆուտբոլի թիմի անդամների՝ մեծ մասամբ սևամորթների, լատինամերիկացիների ու այլ ազգերի ներկայացուցիչների միջև:

Որոշ ծնողներ պնդել են, որ դա էթնիկ ծագման հետ կապված միջադեպ է եղել՝ ագրեսիվ վարքի համար մեղադրելով հայ աշակերտներին։ Չնայած դրան՝ Գլենդեյլի Միասնական դպրոցական շրջանի ղեկավար Ուինֆրեդ Ռոբերսոնը հաղորդել է, որ կռվի պատճառի մասին ապատեղեկատվություն և շշուկներ են տարածվում, բայց իրենք շարունակում են աշխատել կատարվածի իրական պատճառը պարզելու ուղղությամբ։ «Շատ լուրջ միջադեպ է, ուստի մենք դրան լրջորեն ենք մոտենում»,-նշել է Ռոբերսոնը։

Աշակերտների ծնողներն արդեն հանդիպել են դպրոցի տնօրինության հետ և քննարկել կատարվածն ու պահանջել, որ կրթական հաստատությունում խստացվեն անվտանգության միջոցներն ու աշակերտների անվտանգությունը լիարժեք ապահովվի

Ինչպես հաղորդվում է, կռվի ծագման պատճառների մի քանի վարկած կա: Որոշ ծնողներ լրատվամիջոցների հետ զրույցում հաղորդել են, որ դպրոցում էթնիկ լարվածություն կա դպրոցում ամենամեծ էթնիկ խմբի՝ հայ աշխակերտների և դպրոցի ֆուտբոլի թիմի անդամների՝ մեծ մասամբ սևամորթների, լատինամերիկացիների և այլ ազգի աշակերտների միջև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ