10 10 2018

20 տարում բնական աղետներից 1․3 մլն մարդ է մահացել․ ՄԱԿ

20 տարում բնական աղետներից 1․3 մլն մարդ է մահացել․ ՄԱԿ

Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած բնական աղետները 1,3 միլիոն մարդու մահվան պատճառ են դարձել և ավելի քան 2,9 տրիլիոն դոլարի նյութական վնաս հասցրել։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Տարերային աղետների վտանգի նվազեցման վարչության զեկույցում, գրում РИА Новости-ն։

Ինչպես հաղորդվում է զեկույցում, 1998-2017թթ․ բնական աղետների պատճառով համաշխարհային շուկաների ֆինանսական կորուստները աճել են 251 տոկոսով:

Բնական աղետների հետևանքով ամենամեծ վնասները կրել են ԱՄՆ-ում (944,8 մլրդ), Չինաստանում (492,2 միլիարդ), Ճապոնիայում (376,3 միլիարդ) և Հնդկաստանում։ (79,5 միլիարդ): Եվրոպական երկրներում ջրհեղեղները, փոթորիկները և երկրաշարժերը ամենաթանկն են արժեցել Ֆրանսիայի  (48,3 մլրդ), Գերմանիայի (57,9 մլրդ) և Իտալիայի համար (56,6 մլրդ):

20 տարում աշխարհում տեղի է ունեցել 7255 տարերային աղետ, մեծ մասը՝ կապված եղանակի հետ: Դրանք հիմնականում ջրհեղեղներ և փոթորիկներ են:  Զոհերի կեսից ավելին մահացել են երկրաշարժերի պատճառով։ Եվս 4.4 միլիարդ մարդ տուժել է բնական աղետներից՝ վիրավորվել, կորցրել բնակարանը, տեղահանվել կամ օգնության կարիք է ունեցել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ