10  10  2018

Հայաստանում մարդահամար կանցկացվի

Հայաստանում մարդահամար կանցկացվի

Կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում որոշել է Հայաստանում հերթական մարդահամարն անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 18-27-ը:

Մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի հավաքման եղանակների և տվյալների մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար փորձնական մարդահամար կանցկացվի Շիրակի մարզի Արթիկ համայնքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ը:

Կառավարության որոշումը նպատակ ունի «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ապահովել հերթական մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթները, դրանց իրականացմանն առնչվող աշխատանքներին աջակցող պետական կառավարման համակարգի մարմինների հետ կազմակերպական և մեթոդաբանական բնույթի աշխատանքների կարգավորումը, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումն ու փորձարկումն ըստ սահմանված ժամկետների:

2020թ. մարդահամարի ծրագրին համապատասխան կստացվի երկրի մշտական և առկա բնակչության թվաքանակների ու նրանց սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ապահովելով հաջորդ տասնամյակի համար բնակչության թվաքանակի հաշվարկի հիմքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ