10  10  2018

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել

Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ-երի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ արտգործնախարարությունից:

ԱՀ ՊԲ դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահիանձնական ներկայացուցչի դաշտային օգնական Օգնեն Յովիչը և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ