10  10  2018

Ղարագյոզյանը պարտք չի եղել Կարո Կարապետյանին․ փաստաբան․ «Փաստինֆո»

Ղարագյոզյանը պարտք չի եղել Կարո Կարապետյանին․ փաստաբան․ «Փաստինֆո»

2018թ. հոկտեմբերի 6-ին «Այգի» հացատանը՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության և նույն խմբակցության նախկին ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի հետ, ով ներկայացնում է Հարություն Ղարագյոզյանի և նրա ընտանիքի անդամների շահերը:

Թե, որն է եղել Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի վիճաբանության բուն պատճառը՝ այս պահին Ռաֆայել Ամիրխանյանը դժվարացավ որևէ տեղեկություն տրամադրել՝ «այդ մասին կխոսենք հետագայում, սակայն լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկատվությունը, թե իբր Հարություն Ղարագյոզյանը 4.000.000 ԱՄՆ դոլար գումար է պարտք եղել Կարո Կարապետյանին, որի պատճառով էլ վիճաբանություն է տեղի ունեցել, ըստ Հարություն Ղարագյոզյանը հարազատների՝ չի համապատասխանում իրականությանը, Հարություն Ղարագյոզյանը ոչ մեկի, մասնավորապես՝ Կարո Կարապետյանին, որևէ գումար պարտք չի եղել և վստահորդներս պատրաստվում են առաջիկայում հայցապահանջով դիմել դատարան՝ այս առումով Հարություն Ղարագյոզյանի բարի համբավն ու անունը վերականգնելու համար»-նշեց պարոն Ամիրխանյանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստինֆո»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ