09  10  2018

Պայթյուններ՝ Ուկրաինայի ռազմական պահեստում․ տարհանվել է 10 000 մարդ



Ուկրաինայի Չեռնիգովի մարզում գտնվող ռազմական պահեստում պայթյուններ են հնչել։ Պայթյունների ինտենսիվությունը կազմել է վայրկյանում 2-3 անգամ: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբից, գրում է РИА Новости-ն։

Պահեստում առաջին պայթյունը, որն ուկրաինական լրատվամիջոցներն անվանել են երկրում խոշորագույններից մեկը, տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում: 

 

 

А1479 զորամասի ռազմական պահեստը ՊՆ-ի վեցերորդ զինանոցն է, այն գտնում է Կենտրոնական А0120 հրթիռահրետանային վարչության կազմում: 6-րդ զինանոցի մակերեսը մոտ 682,6 հա է, դրանից 402 հա տեխնիկական տարածք է: Ինչպես հաղորդվում է, այնտեղ մոտ 88 հազար տոննա զինամթերք կա։

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները դիտարկում են Չեռնիգովսկի շրջանում զինամթերքի պահեստում հրդեհի բռնկման մի քանի պատճառ, այդ թվում՝ դիվերսիան։  Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ռոդիոն Տիմոշենկոն Չեռնիգովի մարզի զինանոցում պայթյունների ամենահավանական պատճառը դիվերսիան է անվանել: 

Իսկ ենթակառուցվածքների նախարար (տրանսպորտի նախարար) Վլադիմիր Օմելյանե ֆեյսբուքյան իր էջում ուկրաինացիներին բացատրել է, որ Մոսկվան մեղավոր է աշխարհում տեղի ունեցող բոլոր աղետների համար:

«Ի՞նչ ընդհանուր բան կա Մերձդնեստրում, Վրաստանում պատերազմի, Ղրիմի օկուպացիայի և Ուկրաինայի արևելքում պատերազմի, Սիրիայի ոչնչացման, Լոնդոնում, Կիեւում, Սոլսբերիում սպանութունների, Նիդերլանդներում, Ուկրաինայում հաքերային հարձակումների, ընտրություններում միջամտությունների միջեւ: Ինչպես և ուկրաինական պահեստներում պայթյունների: Պատասխանը մեկն է՝ Ռուսաստան-Մոսկվա-Կրեմլ», - գրել է նախարարը:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: Պայթյունների հետևանքով, որոնց հանգեցրել է հրդեհը, տարհանվել է 10 000 մարդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ