08 10 2018

Կադրեր՝ բուլղարացի լրագրողի սպանության վայրից



Հրապարակվել են բուլղարացի 30-ամյա լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության վայրի կադրերը: Տեսանյութում երևում է բուլղարական Ռուսե քաղաքի զբոսայգին, որտեղ սպանվել է լրագրողը: Նրա մարմինը հայտնաբերվել է բաց տարածքում՝ ջրամբարից քիչ հեռու:

Քննության տվյալների՝ կնոջը նախ ծեծել և բռնաբարել են, իսկ հետո սպանել: Մահը վրա է հասել գլխին ստացած հարվածների ու խեղդամահ անելու հետևանքով: Հանցագործները տարել են նրա հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները:

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ասել է, որ շատ ապացույցներ կան, և հանցագործին բռնելը ժամանակի հարց է: Քննությունը դիտարկում է բոլոր վարկածները, այդ թվում՝ նրա մասնագիտական գործունեությունը: Մարինովան բուլղարական TVN հեռուստաընկերությամբ վարել է «Դետեկտոր» հեռուստանախագիծը: Լուսաբանել է կոռուպցիայի թեման՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացման ժամանակ թույլ տրված չարաշահումներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ