08 10 2018

Արցախ այցելած ռուս կանայք կհայտնվեն Բաքվի «սև ցուցակում»

Արցախ այցելած ռուս կանայք կհայտնվեն Բաքվի «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի մի շարք քաղաքացիների Արցախ այցելելու համար «սև ցուցակում» կընդգրկի, հայտնում է Minval.az-ը:

Ինչպես նշվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում, ԱԳՆ-ն ուսումնասիրում է ՌԴ քաղաքացիների՝ Արցախ այցի մասին տեղեկությունը: Անհրաժեշտ հաստատումից հետո կորոշվի նրանց անունները «սև ցուցակում» ընդգրկել։

Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն այցելել էին Արցախ: Արշավի մասնակիցներին ընդունել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ