08  10  2018

«Սանիթեք»-ը, Ֆրանկոֆոնիայի շնորհիվ, որոշել է գերմաքուր դարձնել քաղաքը

«Սանիթեք»-ը, Ֆրանկոֆոնիայի շնորհիվ, որոշել է գերմաքուր դարձնել քաղաքը

«Սանիտեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ համաքաղաքացիներ և մեր քաղաքի հարգելի հյուրեր,

Ինչպես գիտեք ս.թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում անց է կացվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  17-րդ գագաթնաժողովը,  որին մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ, պատվիրակություններ և հյուրեր։

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ միջոցառման «մաքուր» անցկացման համար «Սանիթեք» ընկերությունը աշխատելու է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ աշխարհին ավելի մաքուր ու գեղեցիկ Երևան ներկայացնելու նպատակով։

Խնդում ենք ձեզ աջակցել մեզ՝ աղբը նետելով սահմանված վայրերում ։

Այդ փոքրիկ, բայց շատ կարևոր գործով կօգնեք մեր աշխատանքի օպերատիվ և ժամանակին իրականացմանը։

Կանխավ շնորհակալ ենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ