08 10 2018

Շանթ Հարությունյանի արդարացման պայքարը հետաձգվում է

Շանթ Հարությունյանի արդարացման պայքարը հետաձգվում է

Ես ու հայրս, հաշվի առնելով ներքաղաքական լարված իրավիճակը, որոշեցինք իր արդարացման համար նախատեսված պայքարը հետաձգել մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարության և ԱԺ-ի միջև ծագած կոնֆլիկտի հաղթահարումը։ Այս ներքաղաքական ճգնաժամի պայմաններում մենք չենք ցանկանում մեր հարցով ավելի սրել քաղաքական իրավիճակը։ Այս մասին հայտարարություն է տարածել Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

Հայտարարությունում ասվում է.

«Մենք ՀՀ իշխանությունների առաջ 2 կարևոր հարց էինք բարձրացրել։

1-ին. Համաներում կալանավորներին։

2-րդ. Արդարացում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին։

Հոկտեմբերի 7-ից նախատեսել էինք սկսել բողոքի ցույցեր և երթեր։

Սակայն հոկտեմբերի 4-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց համաներման մասին։ Այսպիսով. սկսվեց մեր առաջ քաշված առաջին հարցի լուծմանն ուղղված քայլերի իրականացումը։

Իսկ հիմա՝ Շանթ Հարությունյանի արդարացման մասով։ Ես ու հայրս, հաշվի առնելով ներքաղաքական լարված իրավիճակը, որոշեցինք իր արդարացման համար նախատեսված պայքարը հետաձգել մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարության և ԱԺ-ի միջև ծագած կոնֆլիկտի հաղթահարումը։ Այս ներքաղաքական ճգնաժամի պայմաններում մենք չենք ցանկանում մեր հարցով ավելի սրել քաղաքական իրավիճակը։ Չհաշված այն հանգամանքը, որ ես նախապես հայտարարել էի, որ եթե համաներում հայտարարվի՝ հորս համար պայքարը կհետաձգեմ որոշ ժամանակով. (միևնույն է արդեն 5 տարի պայքարում եմ և կշարունակեմ պայքարս հորս ազատության և արդարացման համար)։

Այսօր Ազատության հրապարակում նախատեսված ցույցը, ըստ էության, տեղի չունեցավ, քանի որ ինձ արգելված էր մտնել Ազատության հրապարակ։ Չնայած դրան հավաք իրականցրեցինք Արամ Խաչատրյանի արձանի մոտ։

Հ.Գ. Շնորհակալություն բոլոր կուսակցություններին հայտարարություն տարածելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ԱԻՄ, Պահպանողական և Ժառանգություն կուսակցություններին՝ հավաքին մասնակցելու համար։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։

Ազատ, անկա՛խ Հայաստան։

Հայաստանն առանց քաղբանտարկյալների։

Արդարացու՛մ և ազատությու՛ն Շանթ Հարությունյանին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ