03 10 2018

ԱԺ դարպասները բացվեցին հանրության առաջ

ԱԺ դարպասները բացվեցին հանրության առաջ

ԱԺ այգի տանող գլխավոր դարպասներն այսուհետ ժամը 10:00-22:00-ն բաց են քաղաքացիների համար: Լրագրողներին այս մասին տեղեկացրեց ԱԺ անվտանգության պետ Սահակ Սահակյանը՝ նշելով որ քաղաքացիների համար ԱԺ դռները բաց պահելու հրահանգը տվել է վարչապետը: Չնայած նրան, որ ԱԺ այգի քաղաքացիների մուտքը բաց է, այդուհանդերձ արգելափակոցներ կան ԱԺ շենք մուտք գործելու համար:

Խորհրդարանում այս պահին անվտանգության ծառայության աշխատակիցների հետ աշխատում են նաև ոստիկանները:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դռները բացվել էին նաև հոկտեմբերի երկուսին՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ, երբ վարչապետը հանրահավաքի մասնակիցների հետ ներս էր մտել ԱԺ տարածք։ Անկախության տոնին վարչապետի հրահանգով հանրության համար բացվել էին նաև Բաղրամյան 26-ի դարպասները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ