02 10 2018

ԱԺ այգին բացել քաղաքացիների համար․ «Ելք»-ի նախաձեռնությունը

ԱԺ այգին բացել քաղաքացիների համար․ «Ելք»-ի նախաձեռնությունը

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջարկեց ԱԺ հարակից այգու դռները ևս բացել քաղաքացիների համար: Աղազարյանը տեղեկացրեց, որ «Ելք» խմբակցության պատգմավորներ Սասուն Միքայելյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Հրաչ Հակոբյանի և իր անունից լիազորված է հայտարարել, որ իրենք հանդես են գալիս նախաձեռնությամբ՝ ԱԺ քննարկմանը ներկայացնել ԱԺ որոշման նախագիծ, համաձայն որի՝ քաղաքացիներն իրավունք կունենան ամենօրյա ռեժիմով՝ ժամը 9-ից մինչև 23:00-ը, անարգել մուտք գործել ԱԺ հարակից այգի:

«Որպեսզի նախաձեռնությունն ավելի ծանրակշիռ ուժ ներկայացնի, դիմում եմ բոլոր պատգամավորներին, որ եթե ցանկություն ունենան իրենց ստորագրությամբ հաստատել, որ միանում են այս նախաձեռնությանը, ապա մեր քարտուղարություն գան և ստորագրեն»,-նշեց նա:

Հովիկ Աղազարյանը հիշեցրեց, որ 1991 թվականին, երբ ինքը պատգամավոր էր, որոշում ընդունվեց, որ այգին քաղաքացիներին տրամադրվի որպես զբոսավայր: Հայտարարությանն արձագանքեց ԱԺ փոխնախահայ Էդուարդ Շարմազանովը. «Եթե 91 թ-ին նման որոշում է եղել, ու մինչև հիմա չի իրականացվել, 91 թ-ին ՀՀԿ-ն մեղավոր չէր, գոնե դրանում ՀՀԿ-ին մի՛ մեղադրեք»,-նշեց նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ