02  10  2018

Հարկադիր կատարման ծառայություն դիմողների թիվը նվազել է

Հարկադիր կատարման ծառայություն դիմողների թիվը նվազել է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10187 դիմում և գրություն: Սեպտեմբեր ամսվա ընթացքում դիմումների և գրությունների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 2035-ով: Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 42 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 2037 հեռախոսազանգի: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված բողոքների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 47-ով, իսկ թեժ գծով ստացված զանգերի թիվը՝ համապատասխանաբար 521-ով:

2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 8603 քաղաքացի:

Նշված ժամկետում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների մոտ իրականացվել է նաև 5 քաղաքացու ընդունելություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ