28 09 2018

Ռուսական ինքնաթիռներն ավիառումբեր են նետում․ տեսանյութ



Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Սու-30 ինքնաթիռներից հրթիռների արձակման գործընթացը, հաղորդում է РИА Новости-ն։

Ռազմական գերատեսչության հրապարակած տեսանյութում երևում է կործանիչների էսկադրիլիայից հրթիռների արձակման պահը, ինչպես նաև նավերի խմբի ռմբակոծման պահը: Սու-30 օդանավերը մոտ 40 րոպե արձակում են իրականացրել «օդ-մակերես» կարգի կառավարվող հրթիռներով և շուրջ 20 ավիառումբ են նետել: Հարվածներն ուղղվել են Սևծովյան նավատորմի նավերին և ծովային վահան-թիրախներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ