26 09 2018

Ով էլ նման նամակ ստանար, կնեղվեր. Մխիթարյանի մայրը՝ որդուն դիվանագիտական անձնագրից զրկելու մասին․ News.am

Ով էլ նման նամակ ստանար, կնեղվեր. Մխիթարյանի մայրը՝ որդուն դիվանագիտական անձնագրից զրկելու մասին․ News.am

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր դիվանագիտական անձնագիրը վերադարձրել  է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասաց ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը։

Նրա խոսքով՝  որդին դիվանագիտական անձնագիրը վերադարձնելու վերաբերյալ նամակը ստացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից, ինչից հետո խնդրել է ակումբին՝ անձնագիրն ուղարկել  դեսպանություն։

«Պարզ է, որ ցանկացած մարդ, ստանալով նման նամակ՝ կնեղվեր, բայց  մենք համարել ենք, որ եթե պետք է հետ ուղարկել անձնագիրը, հետ ենք ուղարկել։ Դա մեզ համար շատ էական չէր, պարզապես դիվանագիտական անձնագիրը Հենրիխին իրավունք էր տալիս տարբեր երկրներ ազատ մուտք ու ելք անել, ինչպես նաև  օդանավակայաններում անձնագրային ստուգումների համար հերթ չկանգնել»,–ասաց նա։

Թաշչյանի խոսքով՝ Հենրիխը ՀՀ քաղաքացի է և բոլորի պես նա էլ ամեն անգամ պետք է  վիզա ստանալու համար ներկայանա դեսպանատուն, մատնահետք հանձնի և այլն։««Արսենալի» խաղացողների մեծ մասը եվրոպացիներ են և վիզայի հետ կապված նման խնդիր չունեն։ Ամեն երկիր գնալու համար նոր վիզա ստանալը Հենրիխի և իր ակումբի համար ավելորդ աշխատանք է պահանջում»,- նշեց նա՝ հավելելով․ «Հաճախ խաղից անմիջապես հետո Հենրիխը գնում է օդանավակայան։ Բոլորս էլ գիտենք, որ Լոնդոնից դեպի Հայաստան ուղիղ չվերթ չկա և նա երրորդ երկրի միջոցով  է գալիս, այդ երկրներում միշտ հերթեր են լինում, և որպեսզի անձնագրային ստուգումների համար մեկուկես ժամ, երբեմն ավելի հերթ չկանգներ, այդ անձնագրով էր շրջում»։

News.am, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ