23 09 2018

Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Հանրապետթյան նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ