22 09 2018

Եթե չեք կարողանում, ազնվորեն ասեք, ի վիճակի չեք՝ զիջե՛ք ի վիճակիին․ Կյուրեղյանը՝ վարչապետին

Եթե չեք կարողանում, ազնվորեն ասեք, ի վիճակի չեք՝ զիջե՛ք ի վիճակիին․ Կյուրեղյանը՝ վարչապետին

21 էլ անցավ... Ո՞ւր է համաներումը: Ինչու՞ Շանթը, Սմբոն, Արմենը, Պավլիկը չեն նշում մեր հետ Անկախությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը:

«21 էլ անցավ... Ո՞ւր է Համաներումը: Ինչու՞ Շանթը, Սմբոն, Արմենը, Պավլիկը չի նշում մեր հետ Անկախությունը։ էս ինչ մղձավանջ է, մենք է՞ն մարդիկ էինք, որ լքեինք մեր ընկերներին բանտերում։ Պարոն ժամանակավոր կառավարության վարչապետ, դու վիրավորում ես մեզ, դու մարտահրավեր էս նետում մեզ, մեր չկորցրած պատվախնդրությանը։

Պարոն, եթե դու չես կարողանում (կամ ավելի շուտ չես ուզում) իրացնես ժողովրդի կողմից քեզ տված մանդատը և արդարդատություն իրականացնես՝ մարդակերները լինեն բանտերում, ժողովրդի իսկական պաշտպաները դուրսը, ապա ավելի ազնիվ կլինի ազնվորեն հրապարակային ասեք, որ չեք կարողանում (ես հրապարակավ պահանջում եմ պատասխան) հակառակ դեպքում սաբոտաժում եք՝ ժողովրդի կողմից ձեզ վստահված մանդատը։

Մի չարաշահեք ժողովրդի անսահման համբերությունն ու պարզամտությունը։ Բանտում էինք՝ որովհետև բոլորի նման չէինք հաշտվել, որ գոյություն չունի արդարություն, չկա մարդասիրություն։ Արդարության, պատվի, ամենանհավանական այլասեռումների մեջ, մենք ասացինք՝ կա արդարություն, երկնային արդարություն, մեր լեռեների արդարության, պատվի ընկալում, - ինչը ծիծաղելի էր այդ այլասեռ մթնոլորտին։ Իհարկե մենք չընկրկեցինք ծաղրին, հալածանքին, կյանքերովս ստորագրեցինք՝ ինչն անբաժանելի էր մեզնից, առանց որի մեր համար սպառված էր լինելու բոլոր ձևերը, մեզ չլքեց ժողովուրդը ՝ իրանք էլ կանգնեցին մեր հետ, անզեն դուրս եկան ավտոմատների դեմ՝ իրանք էլ կյանքով ստորագրեցին։

Հ․Գ․ Եթե դուք ի վիճակի չեք՝ զիջե՛ք ի վիճակիին, եթե չլինի էլ ոչ մեկը ի վիճակի, մեր լեռների արդարությունը կփոխարինի, էդ ժամանակ ժողովրդի պաշտպաններն էլ բանտում չեն լինի։

Հ․Գ․ Պարոնայք ֆեյսբուքչիներ արդյո՞ք չի վիրավորվում ձեր քաղքացիական արժանապատվությունը, ասացե՛ք՝ միթե՞ սա անպատվության խարան չէ մեր երիտասարդների արիության, անբասիր նվիրումի գնով հեղափոխությանը։

Հ․Գ․ Հիմա ի՞նչ անենք պարոն Ն․՝ չենք թույլ տա ձեռք բարձրացնել ժողովրդի մանդատով իշխանության վրա, բայց խոսք բարձրացնել պարտավոր ենք»,- գրել է Կյուրեղյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ