21 09 2018

Աշխարհի ամենաանվտանգ քաղաքները

Աշխարհի ամենաանվտանգ քաղաքները

Փորձագետները կազմել են աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանշային ցանկը։ Առաջին հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքն է։ Մեգապոլիսն արդեն երկրորդ տարին է, ինչ առաջատար տեղն է զբաղեցնում այս ցանկում։ Այստեղ հանցագործության ցուցանիշը եղել է 13,63 տոկոս, իսկ անվտանգության ցուցանիշը՝ 86,37 տոկոս: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով thenational.ae-ին։

Ցանկում տեղ են գտել աշխարհի 338 քաղաքներ։ Նախորդ տարվա համեմատ, Աբու Դաբին կարողացել է բարելավել իր ցուցանիշները։

Ամենաանվտանգ քաղաքների առաջատար տասնյակում են հայտնվել նաև Դոհան (հանցագործության ցուցանիշը` 14,48 տոկոս), Շվեյցարիայի Բազելը (16,01 տոկոս), Օդեսան (16,77 տոկոս), Տոկիոն (16,86 տոկոս), Բեռնը (17,24 տոկոս), Մյունխենը (17,24 տոկոս), Սինգապուրը (16,23 տոկոս), Կանադան (16,23 տոկոս) 45 տոկոս) և Ցյուրիխը (19,01 տոկոս):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ