20 09 2018

Կառավարությունն ԱԳՆ-ին գումար հատկացրեց

Կառավարությունն ԱԳՆ-ին գումար հատկացրեց

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ:

Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում:

«2015 և 2016 թվականներին Երևանում կայացան «Ընդդեմ ցեղասպանության հան­ցա­գոր­ծութ­յան» Առաջին և Երկրորդ գլոբալ ֆորումները, որոնք հնարավորություն ընձե­ռեցին միջազ­գա­յին քա­ղաքական ու ակա­­դե­միական հանրության ուշադրությունը հրա­վիրել Հայոց ցե­ղաս­պա­նութ­յան 100-ամյակի, ինչ­պես նաև ցեղասպանության հան­ցա­գործության կանխարգելման հարցում Հ­այաս­տանի հետևողա­կան ջանքերի վրա։

2018 թվա­կանի երրորդ Գլոբալ ֆորումը կայանալու է դեկ­տեմ­բերի 9-11-ն ընկած ժա­մա­­նա­կա­հատվածում և, ի տարբերություն 2015 և 2016 թվականների ֆորումների, ենթադրում է ավ­ելի սեղմ և զուսպ ձևաչափ՝ կենտրոնացած կրթության միջոցով ցեղաս­պա­նութ­յուն­նե­րի դեմ պայ­քարի առանցքային խնդիրներին։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին գոր­ծերի նախարարությունում ձևա­վոր­­ված աշխատանքային խումբը մշակել է երրորդ Գլոբալ ֆորումի հայեցակարգը: Ձեռք են բերվել մոտ հինգ տասնյակ առաջատար ցեղաս­պանագետների, ցեղաս­պա­նության թան­գա­րան­նե­րի ու հիշատակի համալիրների տնօ­րեն­ների, մշակույթի ու արվեստի ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի և իրավապաշտ­պանների՝ Ֆորումին մաս­նակցության նախնական համաձայնութ­յու­­­նը։ Ֆորումին նախատեսվում է նաև Միավորված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թ­յան Գլխավոր քար­­տու­ղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հար­ցե­րով Հա­տուկ խորհրդականի մասնակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ