19 09 2018

Զբոսաշրջիկների պատճառով ամենաշատը «տառապող» քաղաքները

Զբոսաշրջիկների պատճառով ամենաշատը «տառապող» քաղաքները

Հետազոտողները վերլուծել են 500 քաղաքներ, որոնք նախորդ տարի ամենաայցելվածն են եղել։ Բարսելոնան գլխավորել է եվրոպական այն քաղաքների ցանկը, որոնց բնակիչներն ամենաշատն են «տառապում» զբոսաշրջիկների հոսքից։ Այս մասին վկայում են Statista առցանց պորտալի կազմած ցանկի տվյալները, գրում է Korrespondent.net-ը։

Երկրորդ հորիզոնականում Ամստերդամն է, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Վենետիկը: Վարկանիշի առաջին տասնյակում ներառվել են նաև Մոսկվան, Միլանը, Բուդապեշտը, Բուխարեստը, Ռեյկյավիկը, Աթենքն ու Նանտը:

Ինչպես հաղորդվում է, վարկանշային ցանկը կազմելիս հետազոտողները հաշվել են ինքնաթիռով քաղաք ժամանած զբոսաշրջիկների թիվը: Նրանք ճանապարհորդների թիվը համեմատել են քաղաքի բնակչության թվի հետ, ինչպես նաև ճշտել յուրաքանչյուր քաղաքի 1000 բնակչից, թե ինչպես են նրանք վերաբերվում զբոսաշրջիկներին և արդյո՞ք անհարմարություններ չեն զգում նրանց պատճառով:

Հիշեցնենք, որ Ավելի վաղ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կազմել էր ամենաայցելվող երկրների ցանկը, ըստ որի՝ Ֆրանսիան աշխարհի ամենաշատ այցելվող երկիրն է: 2017 թվականին Ֆրանսիա է այցելել 86.9 միլիոն զբոսաշրջիկ: Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 81․8 միլիոն այցելուով, երրորդ տեղում` ԱՄՆ-ն՝ 75․9 միլիոն ցուցանիշով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ