19 09 2018

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների՝ Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում 67 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ: Հայ ըմբիշը փայլուն հաղթանակ տարավ 10:0 հաշվով՝ նվաճելով աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը:

Սեպտեմբերի 18-ին մեր մարզիկները` 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը, երկու արծաթե մեդալ էին նվաճել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ