19 09 2018

Երևանի ավագանու ընտրությունների վերջնական ցուցակները

Երևանի ավագանու ընտրությունների վերջնական ցուցակները

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ. ընտրողների թիվը եղել է 850.124։ Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ