14 09 2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը սեպտեմբերի 14-ին փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։ Չորս թեկնածուներից Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել է 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին՝ 11 հոգի։ Մնացած  թեկնածուներից 2-ին՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չի քվեարկել: Նորընտիր տնօրենը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թանգարան-ինստիտուտում անելիքները շատ են: «Բայց դա պետք է անել համագործակցելով՝ և՛ կոլեկտիվի, և՛ նախկին ղեկավարության, և՛ գործընկերների հետ»,- նշեց նա:

Կենսագրություն

Հարություն Տիրանի Մարության, Պատմական գիտությունների դոկտոր

Ծնվել է 30 սեպտեմբերի, 1956 թ.

1963-1973 Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց

1973-1978 Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, ազգագրություն 

1980-1983 ՍՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտ (Մոսկվա), արտադրությունից կտրված ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու (Մոսկվա, 1984), ազգագրություն

Ակադեմիական և փորձագիտական գործունեություն

1989-1995 Գիտական խորհրդի անդամ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան

1991-1995, 2011-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, Երևանի պատմության թանգարան

1999-2012 Փորձագետ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողով

2007-2008 «Հայփոստ» ՓԲԸ Նամականիշների խորհրդի անդամ 2007-2008 Գլխավոր խմբագրի տեղակալ, «21-րդ դար». «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես

2007-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

2007-2015 Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտու

2011-մինչ օրս Ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ (նախագահի տեղակալ – 2016 թ.-ից) ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

2012- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական 

2012 սեպտ-2015- փոխնախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին կից փորձագիտական խմբի անդամ

2013-2016 «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ

2014- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով մասնագիտական խորհրդի անդամ Հայկական ուսումներու միջազգային ընկերակցության (Association Internationale des Etudes Arméniennes) անդամ

2015-2016 «International Journal of Armenian Genocide Studies» պար– երականի միջազգային գիտական խորհրդի անդամ

2015-մինչ օրս «Society of Armenian Scholars» (SAS) (ԱՄՆ) գիտական ընկերակցության անդամ

2015- մինչ օրս Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող գնչուների հարցով փորձագետների ժամանակավոր հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ/փորձագետ

2017-«Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ