13 09 2018

Արցախում ուսումնավարժական հավաքներ են մեկնարկել

Արցախում ուսումնավարժական հավաքներ են մեկնարկել

ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ սեպտեմբերի 13-ից մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ՝ ՊԲ-ի զորահավաքային մարդկային ռեսուրսի ներգրավմամբ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ուսումնավարժական հավաքների ընթացքում մասնակիցների հետ նախատեսվում են իրականացնել տեսական ու գործնական տարաբնույթ պարապմունքներ, ներդաշնակման միջոցառումներ՝ նպատակ ունենալով պահեստազորայիններին նախապատրաստել մարտական հերթապահության կրմանն ու հավանական մարտական գործողությունների ժամանակ համապատասխան խնդիրների կատարմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ