11 09 2018

Աժ-ն Հաշվեքննիչ պալատի և ԿԲ խորհրդի անդամներ ընտրեց

Աժ-ն Հաշվեքննիչ պալատի և ԿԲ խորհրդի անդամներ ընտրեց

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Մարտին Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78, դեմ՝  9 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր,  որից անվավեր ոչ մի քվե չի ճանաչվել:

Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրեց նաև Հաշվեքննիչ պալատի անդամ:  Առաջադրված Կարեն Կարապետյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 78 պատգամավոր և դեմ՝ 10 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցած 88 պատգամավորից որևէ  մեկի քվեն անվավեր չի ճանաչվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ