10  09  2018

Արգենտինական երկրորդ քաղաքում փողոցների ցուցանակները թարգմանել են հայերեն

Արգենտինական երկրորդ քաղաքում փողոցների ցուցանակները թարգմանել են հայերեն

Արգենտինական Կորդովա քաղաքի իշխանությունները որոշել են հայկական անուններով փողոցներում երկլեզու ցուցանակներ տեղադրել՝ իսպաներեն և հայերեն, գրում է Rusarminfo.ru-ն։

«Նախաձեռնության հեղինակը Կորդովայի քաղաքային խորհրդի անդամ, ծագումով հայ Լուկաս Պալյանն է։ Նախաձեռնությունը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին»,- հաղորդվում է արգենտինական քաղաքի հայկական համայնքի ֆեյսբուքյան էջում։

Նաև նշվում է, որ Արգենտինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի հայկական համայնքի անդամները, կապված երկլեզու ցուցանակների տեղադրման հետ, Կորդովայի քաղաքապետ Ռամոն Մեստրեին երախտագիտական նամակ են հղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ