10  09  2018

Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ է բացահայտվել

Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ է բացահայտվել

ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ): 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր Է ներկայացրել:  Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել է, որ սխալմամբ վերցրել Է իր ընկերոջ անձնագիրը, որի հետ միասին եկել Էին Հայաստան:  Սահմանված կարգով նշված քաղաքացին հանձնվել Է ՀՀ իրավապահ մարմիններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ