09 09 2018

Աշխարհի ամենաայցելվող երկրները

Աշխարհի ամենաայցելվող երկրները

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կազմել է ամենաայցելվող երկրների ցանկը, ըստ որի՝ Ֆրանսիան աշխարհի ամենաշատ այցելվող երկիրն է: 2017 թվականին Ֆրանսիա է այցելել 86.9 միլիոն զբոսաշրջիկ: Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 81․8 միլիոն այցելուով, երրորդ տեղում` ԱՄՆ-ն՝ 75․9 միլիոն ցուցանիշով, գրում է Lenta.ru-ն։

Բացի այդ, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է նաև զբոսաշրջային հոսքի ամենաարագ աճն ունեցող երկրները։ Զբոսաշրջային հոսքն ամենաարագն աճում է Եգիպտոսի դեպքում, 2017 թվականին այն ավելացել է 55 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ: Եգիպտոս այցելած զբոսաշրջիկների թիվը 8․6 միլիոն է։ Երկրում ամենաշատը զբոսաշրջիկներին հետաքրքրում են Լյուքսոր և Գիզա քաղաքները։

Այս ցանկի երկրորդ հորիզոնականում աֆրիկյան Տոգոն է, երրորդում՝ Վիետնամը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ