08 09 2018

Արծրուն Հովհաննիսյանը՝ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պայմանագրային զինծառայողների հավելավճարների կրճատմանը։

«Երեկ այս տիրույթում հարց էր բարձրացվել զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին։ Պարզաբանենք, որ խոսքը ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է։ Խոսք չի գնում ընդհանուր զորքի կամ նույնիսկ մեկ զորամասի մասին ընդհանրապես։ Այն սերժանտների, մասին է, որոնք անցել են ուսուցում և հավելավճարի վերահաշվարկ պետք է կատարվեն։ Այս պահին կա նախարարի հրաման։ Խնդիրը լուծվում է։  Առաջիկայում չվճարված գումարները ևս կփոխհատուցվեն»,-գրել է ՊՆ խոսնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ