04 09 2018

Շանթ Հարությանյանը ցանկանում է ասուլիս տալ

Շանթ Հարությանյանը ցանկանում է ասուլիս տալ

Շանթ Հարությունանը ցանկանում է մամուլիս ասուլիս հրավիրել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նրա որդի Շահեն Հարությունյանը.

«Երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, պաշտոնական ձևակերպումներով, դիմում է գրել, որպեսզի նրան թույլատրեն մամլո ասուլիս։

Միևնույն ժամանակ Գալա հեռուստաընկերությունն իր հերթին, դիմում է ներկայացրել կրկին նույն հարցով՝ թույլատվության խնդրանքով։

Ահա և այս պաշտոնական մասը՝ Շանթ Հարությունյանի կողմից։ Հերթը կառավարությանն է։

Հ.Գ. Խնդրում եմ բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել մամլո ասուլիսին, եթե իհարկե կառավարությունը պահի օրենքը և Շանթ Հարությունյանին տա հնարավորություն խոսելու»։

Ի դեպ՝ թեմայի շուրջ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև վաչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնելով, որ խնդիր չի տեսնում այդտեղ. «Եթե Շանթ Հարությունյանն ուզում է լրագրողների հետ շփվել, որևէ պրոբլեմ չեմ տեսնում: Ես արդարադատության նախարարին հանձնարարել եմ, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն տա Շանթ Հարությունյանին շփվել լրագրողների հետ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ