01 09 2018

Սոչիում ավիավթարից մահացածը հայ է

Սոչիում ավիավթարից մահացածը հայ է

Սոչիում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասի հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Օդանավակայանի աշխատակիցը, որն օգնում էր ուղևորներին տարհանել, մահացել է սրտի կաթվածից: «Սրտի կաթվածից մահացել է «Սոչի» օդանավակայանի համալիր հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանը, որն առաջինն է ժամանել ողբերգության վայր և տարհանման ժամանակ օգնել»,- գրում է Vesti.ru-ն։

ԱԳՆ-ից հայտնել են, որ մահացածը Ռուսաստանի քաղաքացի է, ազգությամբ հայ:

Հիշեցնենք, որ Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար օդանավը Սոչիում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և հրդեհվել։ Ինքնաթիռում 164 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ։ Բոլորը տարհանվել են։ Ինքնաթիռի այրվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, այդ թվում՝ 3 երեխա։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ