31  08  2018

Պայթյուն՝ Դոնեցկում․ մահացել է ԴԺՀ ղեկավարը



Դոնեցկի կենտրոնում գտնվող «Սեպար» սրճարանում ահաբեկչություն է տեղի ունեցել Պայթյունի հետևանքով մահացել է Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր  Զախարչենկոն: Վիրավորվել է նախարարներից մեկը: Դոնեցկի ղեկավարի վարչակազմում տեղի ունեցածը ահաբեկչություն են անվանել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Գործակալության թղթակիցը հաղորդում է, որ սրճարանի տարածքը շրջափակված է։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի և իրավապահ մարմինների աշխատակիցները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ