30 08 2018

Մտահոգվա՞ծ է արդյոք Զեյնալյանը վարչապետի ֆավորիտի հետ մրցելուց. Aravot.am

Մտահոգվա՞ծ է արդյոք Զեյնալյանը վարչապետի ֆավորիտի հետ մրցելուց. Aravot.am

 

Արդարադատության ներկայիս նախարար, «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը ողջունում է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած թեկնածուների առատությանը: Այս մասին հայտնում է Aravot.am-ը: Հարցին, արդյոք մտահոգություն չունի՞, որ կարող է պարտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆավորիտ թեկնածու Հայկ Մարությանին, նա պատասխանել է.

«Բոլորվին վախ չունեմ, որովհետև այս պայքարում պարտություն չի լինելու, եթե ընտրությունները թափանցիկ ու արդար են, պարտվողներ չեն լինելու: Երևանն է որոշում կայացնում, դա որոշում է ծառայության նշանակելու վերաբերյալ: Եթե ծառայության չես անցնում, միթե դա վախենալու է»:

Դիտարկմանը, որ շատերն ասում են, որ ի դեմս իրեն կորցնում ենք պրոֆեսիոնալի, արդարադատության լավ նախարարի, Արտակ Զեյնալյանը պատասխանել է.

«Ես ոչ միայն իրավաբան եմ, այլև պետական և տեղական ինքնակառավարման մասնագետ, իմ մասնագիտությունը միայն իրավաբանությունը չէ, իրավապաշտպանությունը չէ: Ես ավարտել եմ պետական կառավարման ակադեմիան շատ լավ ցուցանիշներով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ