29 08 2018

2018թ․ լավագույն սմարթֆոնները

2018թ․ լավագույն սմարթֆոնները

Business Insider-ի փորձագետները ներկայացրել են 2018 թվականին արտադրված լավագուն սմարթֆոնների հնգյակը:

OnePlus 6

Այս տարվա լավագույն նորույթ է ճանաչվել չինական այս մոդելը, որն ունի որակյալ տեսախցիկ, OLED-էկրան, Qualcomm Snapdragon 845 հզոր պրոցեսոր, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և արագ վերալիցքավորվող մարտկոց:

Samsung Galaxy Note 9

Չինական OnePlus 6-ին հետևում է հարավկորեական Samsung Galaxy Note 9-ը: Նոր սմարթֆոնն ունի հզոր մարտկոց, հրաշալի տեսախցիկ և 6.4 դյույմ անկյունագծով OLED-էկրան: Սմարթֆոնն ունի մինչև 512 ԳԲ ներքին հիշողություն, ջրակայունություն, դեմքերը ճանաչելու գործառույթ, մատնահետքերի սքաներ և այլն:

Samsung Galaxy S9

Լավագույն եռյակը եզրափակում է Samsung-ի Galaxy S9-ը։ Այս մոդելը ճանաչվել է ամենագեղեցիկ սմարթֆոններից մեկը: Իր գործառույթներով և որակով այն չի զիջում Galaxy Note 9-ին. ունի հզոր տեսախցիկ, արագ լիցքավորվող մարտկոց, մատնահետքերի սքաներ, անլար վերալիցքավորման սարք և որակյալ OLED-էկրան:

LG G7 Thinq

Չորրոդ հորիզոնականում LG G7 Thinq-ն է, որը Android-ով գործող iPhone X է հիշեցնում՝ ըստ փորձագետների: Մոդելը պաշտպանված է խոնավությունից, ունի հզոր և որակյալ տեսախցիկ, հրաշալի բարձրախոսեր և Qualcomm Snapdragon 845 հզոր պրոցեսոր:

Motorola Moto G6

Լավագույնների հնգյակը եզրափակում է Motorola-ի Moto G6 սմարթֆոնը, որն ունի 5.7 դյույմ անկյունագծով էկրան, արագ վերալիցքավորվող մարտկոց և հզոր տեսախցիկ։ Մոդելը ոչ միայն որակյալ և հզոր է, այլև համարվում է ամենամատչելիներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ