29 08 2018

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը` զինկոմներին պատժելու և սահմանային իրավիճակի մասին. «Ժողովուրդ»

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը` զինկոմներին պատժելու և սահմանային իրավիճակի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ՝ սահմանում տիրող իրավիճակի, ինչպես նաև իրավապահների կողմից բացահայտված դեպքերի մասին:

-Պարո՛ն Դավթյան, վերջին շրջանում նկատում ենք` թշնամու կողմից դիվերսիոն հարձակման փորձերը շատացել են. ինչպիսի՞ իրավիճակ է սահմանում:

-Վերջին շրջանում առաջխաղացումը չգիտեմ` ինչով եք կապում, և, առհասարակ, որտեղից տեղեկատվությունը. նման խնդիրներ չկան: Տեղաշարժերը մեր կողմից, ինչպես նաև հակառակորդի կողմից իրականացվում են բացարձակապես նախկինում զբաղեցրած բնագծերի հատվածներում, որը միշտ եղել է և ինձ թվում է` կշարունակվի: Իսկ եթե ընդհանուր իրավիճակը վերցնենք, նախկինում համեմատած` բավականին հանգիստ է և՛ կրակոցների քանակի քչությամբ, և՛ դեպքերի պատահարների առումով:

– Դեռևս նախկին իշխանությունների ժամանակ մշտապես իրավապահ մարմինների կողմնից բացահայտվել են բանակում հրամանատարական կազմի կողմից չարաշահումների` դիզվառելիքի, սնունդի յուրացումների հետ կապված դեպքերը, և գործընթացը շարունակվում է նաև հիմա: Որպես Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ` Դուք ի՞նչ եք անում հրամանատարներին, ՊՆ պաշտոնյաներին զսպելու համար:

-Տանում ենք այն աշխատանքը, ինչը անում էր նախկին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորինս քչացնենք, հնարավորության դեպքում նաև վերացնենք, որը մոտիկ ժամանակներում չեմ կարծում, որ հնարավոր կլինի: Բայց արդեն քչացել է, և հրապարակումները, որոնք կան, նպաստում են մեզ այդ գործընթացը ավելի լավ իրականացնելու: 

Մանրամասն՝ armlur.am կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ