28 08 2018

Մահացել է մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը

Մահացել է մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը

Օգոստոսի 28-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, մահացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Թամարա Պողոսյանը։ Այս մասին հայտնել է նախկին նախարարի քույրը՝ Քնար Պողոսյանը։

«Թամարա Պողոսյանը մահացել է տևական ծանր հիվանդությունից հետո այսօր՝ 19։30-ի սահմաններում։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին մանրամասներ հայտնի կլինեն վաղը»,- նշել է Քնար Պողոսյանը։

Թամարա Պողոսյանը ծնվել է 1949թ. հուլիսի 17-ին Տավուշ գյուղում: 1967-1973թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ:

Երկար տարիներ վարել է ակտիվ գիտական և քաղաքական գործունեություն։ 2003-04 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի պաշտոնը։ 2013 թվականի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ