26 08 2018

Մահացել է «Արարատ-73»-ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը

Մահացել է «Արարատ-73»-ի  դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը

Մահացել է «Արարատ-73»-ի լեգենար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:

«Արարատ»-ի լեգենդար դարպասապահը երկար ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից: Ալյոշա Աբրահամայանը 72 տարեկան էր:

Նա ծնվել է 1945 թվականին: Սպորտի վարպետ էր: 1966 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երևանի «Արարատ»-ի կազմում: 1971 թվականին եղել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին` երկրի գավաթակիր և ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: 1975թ. ԽՍՀՄ գավաթակիր: 1966 թվականին արժանացել է «Սմենա» ամսագրի «Լավագույն սկսնակ» մրցանակին: 1973թվականին ընդգրկվել է երկիր 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրով: Հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականիկազմում: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 189 խաղի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ