25 08 2018

«Վեոլիա ջուր»-ը և Ռոբերտ Նազարյանը հերքում են ոստիկանության հաղորդագրությունը

«Վեոլիա ջուր»-ը և Ռոբերտ Նազարյանը հերքում են ոստիկանության հաղորդագրությունը

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որով իր վրդովմունքն է արտահայտում՝ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ, համաձայն որի ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, ինչպես նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով:

««Վեոլիա ջուր» ՓԲԸ չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը, առավել ևս կոռեկտ չի համարում կոնկրետ անուններ հնչեցնելը ներկայումս, երբ նախաքննությունը շարունակվում է, իսկ քաղաքացիների անմեղության կանխավարկածը՝ գործում:

Ինչ վերաբերում է խնդրի էությանը, ապա ընկերությունն այս կապակցությամբ արդեն առաջիկայում հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ևս հերքում է ոստիկանության հաղորդագրությունն այն մասին, որ ՀԾԿՀ-ն կաշառք է վերցրել ջրի սակագինը բարձրացնելու համար: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Նազարյանը:

«Չկա տենց բան, ես այդ մեղադրանքը չեմ ընդունում: Ես ամեն ինչի մասին հրապարակային բոլոր հարցերին կպատասխանեմ»,- զայրացած ասաց նա եւ անջատեց հեռախոսը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ