25 08 2018

Հին նմուշի անձնագիր տրամադրելու ժամկետը երկարաձգվել է ևս երկու տարով. Մնացական Բիչախչյան

Հին նմուշի անձնագիր տրամադրելու ժամկետը երկարաձգվել է ևս երկու տարով. Մնացական Բիչախչյան

«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր են ներկայացվել, համաձայն որոնց՝ հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի 2 տարով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը, սակայն մրցութային գործընթացը դեռ ավարտին հասցված չէ: Մինչև մրցութային գործընթացն ավարտին հասցվի, մինչև նոր կազմակերպություն շահի, մինչև համակարգը ներդրվի, բերվեն սարքավորումները, որոշակի ժամանակ է պահանջվում, դրա համար հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվեց 2019 թվականի հունվարի 1-ի փոխարեն մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Դա չի նշանակում, որ նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր չի տրամադրվելու, իհարկե, տրամադրվելու է»,- ասաց Մնացական Բիչախչյանը:

Մնացական Բիչախչյանն ասաց, որ նույնականացման քարտեր տրամադրում են, սակայն ամբողջ ծավալով անցում կատարել առանց մրցույթի կայացման հնարավոր չէ: Նրա խոսքով՝ փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործման իրականացումն ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ