24 08 2018

Խոշոր հրդեհ՝ ՌԴ Կենտրոնական բանկի շենքում

Խոշոր հրդեհ՝ ՌԴ Կենտրոնական բանկի շենքում

Մոսկվայի կենտրոնում՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի շինությունում, հրդեհ է բռնկվել, գրում է РИА Новости-ն՝  վկայակոչելով ԱԻՆ-ի ներկայացուցչի խոսքերը։

«Տեղեկություն է ստացվել Նեգլիննայա փողոցում վարչական շենքի բռնկման մասին։ Շինությունը վեցհարկանի է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հրդեհի օջախը չորրորդ հարկում է։

ԱԻՆ-ում նշել են, որ դեպքի վայր է մեկնել 26 մարտական հաշվարկ՝ 92 աշխատակցով։ Գերատեսչությունում նաև հաղորդել են, որ հրդեհը տեղային բնույթ ունի։ Կրակը տարածվել է 30 քառակուսի մետր տարածքով, այն հնարավոր է եղել օպերատիվ կերպով մարել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ