24  08  2018

Երևանի անձնագրային ծառայություններն օգոստոսի 25-ին և 26-ին աշխատելու են հերթափոխով

Երևանի անձնագրային ծառայություններն օգոստոսի 25-ին և 26-ին աշխատելու են հերթափոխով

Երևանի անձնագրային ծառայությունները առաջիկա շաբաթ-կիրակի օրերին աշխատելու են հերթափոխով: Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» Ժամանակացույցի 8-րդ կետի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթղերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 29.08.2018թ. ժամը 18.00-ն։

Գրանցման համար պահանջվող՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում օրենքով սահմանված ժամկետով հաշվառված լինելու տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ Երևանի անձնագրային ծառայությունները սույն թվականի օգոստոսի 25-ին և 26-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով 10.00-15.00-ը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ