20 08 2018

Անկարայում կրակել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ

Անկարայում կրակել են ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ

Անկարայում՝ Աթաթուրքի զբոսայգում, անհայտ անձինք կրակ են բացել ամերիկյան դեսպանատան ուղղությամբ, գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Haberturk-ին։

Ինչպես հաղորդվում է, կրակել են չպարզված համարանիշերով սպիտակ ավտոմեքենայից։ Ականատեսները հաղորդել են չորս-հինգ կրակոցի մասին։ Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 5-ին։ Փամփուշտները դիպել են դեսպանատունը պահպանող ոստիկանների խցիկին։

Տուժածների կամ նյութական վնասների մասին չի հաղորդվում։ Այս պահին քաղաքի ոստիկանության ջոկատները որոնում են հարձակումն իրագործած անձանց։

Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները վերջերս սրվել են, այդ թվում՝ քահանա Էնդրյու Բրանսոնի պատճառով, ով 2016 թվականին ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ