18 08 2018

Մահացել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

Մահացել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

80 տարեկանում՝ կարճատև հիվանդությունից հետո, մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ Այս մասին հայտնել են նրա անվան ֆոնդի ներկայացուցիչները, գրում է Meduza.io-ն։

Քոֆի Անանը ծնվել է բրիտանական Ոսկե Ափ գաղութում (անկախանալուց հետո՝ Գանա) 1938 թվականին։ Աշխատել է ՄԱԿ-ի կառույցներում 1960-ական թվականների սկզբից։ 1993 թվականից նա պատասխանատու էր կազմակերպությունում խաղաղապահ գործողությունների համար, իսկ երեք տարի անց ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար՝ դառնալով այդ պաշտոնում առաջին աֆրիկացին։

2001 թվականին Քոֆի Անանը Նոբելյան մրցանակ ստացավ «ՄԱԿ-ի վերափոխման» և «մարդու իրավունքներին առաջնահերթություն տալու» համար, ինչպես նաև երկրորդ անգամ վերընտրվեց իր պաշտոնում։ 2007 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելուց հետո, նա մասնակցեց Քենիայի կոնֆլիկտի կարգավորմանը, իսկ 2012 թվականին ընտրվեց Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի դեսպան Սիրիայի հարցով, սակայն շուտով թողեց այդ պաշտոնը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ