16 08 2018

Սելֆիի պատճառով կամուրջ է փլուզվել

Սելֆիի պատճառով կամուրջ է փլուզվել

Զբոսաշրջիկի՝ ջրամբարի ֆոնին սելֆի անելու փորձի պատճառով չինական Խունան նահանգում կամուրջը փլուզվել է, РИА Новости-ի հաղորդմամբ՝ գրել է South China Morning Post-ը:

Զբոսաշրջիկն արգելափակել է կամրջի մուտքը, խցանում է առաջացել և արդյունքում 10 մարդ ջուրն է ընկել, որից 4-ը վնասվածքներ են ստացել:

Տեղական իշխանությունները քննում են փլուզման պատճառները: Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել, քանի որ զբոսաշրջիկը կանգնած է եղել եռակցման հանգույցների մոտ: Այդ հատվածն ավելի բարակ է եղել, քան կամրջի մյուս մասերը:

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ