15 08 2018

Ախթալայում կանցկացվի Խորովածի 10-րդ փառատոնը

Ախթալայում կանցկացվի Խորովածի 10-րդ փառատոնը

Օգոստոսի 18-ին Ախթալայում 10-րդ անգամ կկայանա Խորովածի փառատոնը: Փառատոնն անց է կացվելու երկու փուլով՝ մրցութային և գեղարվեստական: Մրցույթն անցկացվելու է «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահաղացում» անվանակարգերով: Առաջատար եռյակն արժանանալու է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների, հաղթողը կստանա նաև հոբելյանական արձանիկ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է փառատոնի կազմակերպիչ, Հայ խորհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Մենք ուզում ենք, որ մեր բարեկամ երկրի հետ համատեղ մի միջոցառում անենք, որ լինի մի երևույթ, որը ոչ թե մեզ կվանի, այլ կմիավորի: Բացի այդ՝ խոհանոցի զարգացման խնդիր ենք դրել մեր առաջ»,- նշել է Մամուլյանը՝ հավելելով, որ օգոստոսի նախավերջին շաբաթն իրենք հռչակելու են Խորովածի միջազգային օր:

Հայաստանը և  Վրաստանը ներկայացնող ավանդական թիմերի հետ մեկտեղ փառատոնին կմասնակցեն նաև զինծառայողների, գրողների և ֆիզիկոսների թիմեր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ