13 08 2018

0 եվրո արժեքով 100 000 թղթադրամ է վաճառվել

0 եվրո արժեքով 100 000 թղթադրամ է վաճառվել

Ամբողջ աշխարհում վաճառվել է Կարլ Մարքսի պատկերով ավելի քան 100 հազար հուշանվերային թղթադրամ՝ 0 եվրո անվանական արժեքով, գրում է РИА Новости-ն:

Ընկերությունը, որը Թրիեր քաղաքում զբոսաշրջության ոլորտում մարքեթինգով է զբաղվում, մարտ ամսին հուշանվերային թղթադրամներ էր թողարկել Մարքսի պատկերով՝ գերմանացի փիլիսոփայի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ, որը նշվել է մայիսի 5-ին: Հինգ հազար նմուշով առաջին խմբաքանակը վաճառվել էր մեկ ամսից կարճ ժամանակահատվածում:

«Թղթադրամները մեծ պահանջարկ ունեն: Ոչ ոք չէր սպասում, որ դրանք այդքան պահանջարկ կունենան»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչ Հանս-Ալբերտ Բեքերը:

Ինչպես հայտել է Բեքքերը, հուշանվերային թղթադրամներն ուղարկվել են աշխարհի ավելի քան 40 երկիր: Դրանք հատկապես հայտնի են Չինաստանում, որտեղ ուղարկվել է 25-30 000 նմուշ: Ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ որոշ գնորդներ միանգամից 100 նմուշ են պատվիրել: Օրինակ՝ ձեռնարկությունները դրանք գնում են որպես աշխատակիցների համար նվերներ:

Ընկերության կայքում հաղորդվում է, որ հուշանվերներն իսկական թղթադրամի տեսք ունեն: Դրանք տպվել են կեղծիքից պաշտպանված թղթի վրա, ունեն հոլոգրամա, անհատական համարներ և պաշտպանության այլ տարրեր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ