12 08 2018

Լավագույն քաղաքները՝ հանգիստ արձակուրդի համար

Լավագույն քաղաքները՝ հանգիստ արձակուրդի համար

SpaSeekers զբոսաշրջային կայքի փորձագետները վերլուծել են եվրոպական մայրաքաղաքները և Կոպենհագենն անվանել հանգիստ արձակուրդի համար ամենահարմար տարբերակը, գրում է РИА Новости-ն։

Երկրորդ հորիզոնականում Լյուքսեմբուրգն է, իսկ երրորդում՝ Տալլինը։ Հնգյակը եզրափակում են Հելսինկին և Զագրեբը։

Ցանկը կազմելիս հաշվի են առել մի քանի գործոններ, այդ թվում՝ տեղի բնակիչների երջանկության մակարդակը, բնակչության խտությունը, հասարակական տրանսպորտի հասանելիությունը և ընդհանուր կենսամակարդակը։

Բացի այդ, ցանկը կազմողներն ուշադրություն են դարձրել նաև մոտակա օդանավակայանի ծանրաբեռնվածությանը։

Պարզվել է, որ Հելսինկիում ամենաերջանիկ բնակիչներն են ապրում, Կոպենհագենում ամենաբարձր կենսամակարդակն է, իսկ քաղաքային տրանսպորտից ամենաշատը գոհ են լյուքսեմբուրգցիները։

Ինչպես նշում են նախագծի հեղինակները, մի քանի օր տևողությամբ քաղաքային ճամփորդությունները վերջին շրջանում հայտնիություն են ձեռք բերում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ