11 08 2018

ԱՄՆ-ում առևանգված ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ-ում առևանգված ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Սիեթլ քաղաքի օդանավակայանից առևանգվել է Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով օդանավակայանի ներկայացուցիչների հաղորդագրությանը:

15 րոպե անց իշխանությունները ստացել են ևս մի հաղորդագրություն այն մասին, որ Վաշինգտոն նահանգի Քետրոն կղզու մոտ ծխի ամպ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները։ Պարզվել է, որ ինքնաթիռը կործանվել է։

Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռում մարդ չի եղել: Ոստիկանությունում նշել են, որ պատահարը կապ չունի ահաբեկչության հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ