10  08  2018

Ոստիկանությունը դեռ ուսումնասիրում է «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունից վերցրած թղթերը

Ոստիկանությունը դեռ ուսումնասիրում է «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունից վերցրած թղթերը

Հունիսի 21-ին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերություններում իրականացված հատուկ գործողություններից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել:

Ընկերությունների տնօրենները հանդես եկան հայտարարություններով, որ ոչ մի չարաշահում չկա, ոստիկանությունը շտապել է հայտարարություններ անելիս: Մի քանի օր հետո՝ հունիսի 25-ին Ոստիկանությունը նորից գործողություններ իրականացրեց «Էլլիպս» ընկերությունում: Երկրորդ ստուգումից հետո այդպես էլ որևէ հաղորդսագրություն չտարածվեց:

Թե ի վորջո ինչ է պարզել ոստիկանությունը, Yerevan.Today-ը փորձեց ճշտել «Էլլիպս Ջի Էյ» ընկերության տնօրեն Ալեքսան Զաքարյանից: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ թեև արդեն մեկ ամսից էլ ավելի ժամանակ է անցել, բայց դեռ որևէ բան պարզ չէ:

«Մենք չենք միջամտում, չենք դիմում ոստիկանություն, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե անհանգստացած ենք, բայց երևի դեռ ուսումնասիրում են, թղթերն են նայում, մենք շատ հանգիստ ենք, սպասում ենք հայտարարությանը», - ասաց նա:

Միևնույն ժամանակ Ալեքսան Զաքարյանը կարծիք հայտնեց, որ ոստիկանության լռությունը հետևանք է այն բանի, որ որևէ բան չեն գտել, հակառակ դեպքում արդեն հրապարակած կլինեին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ